ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից հետաքրքրվել են հայ ռազմագերիներին ազատելու քայլերի մասին

dw.com

Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս) նախաձեռնությամբ՝ Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների 30 պատգամավորներ շտապ հարցում են ուղարկել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, փոխանցում է News.am:

Պատգամավորները, մասնավորապես, խնդրել են տեղեկատվություն հաղորդել այն մասին, թե ԵՄ-ն կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանից հայ ռազմագերիների և այլ կալանավորների, այդ թվում`ք աղաքացիական անձանց և կանանց, հայրենադարձությունն ապահովելու համար:

Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ գերագույն հանձնակատարին հարցրել են նաև, թե ԵՄ-ն կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, նրանց քաղաքական նպատակներով շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցեր ապահովելու համար:

Եզրափակելով՝ եվրախորհրդարանականները հետաքրքրվել են, թե խնդրո՞ւմ է արդյոք Եվրամիությունը ադրբեջանական կողմին իրեն տրամադրել հայ ռազմագերիների ճշգրիտ թիվը, և եթե այո, ապա ինչ տեղեկատվություն է տրամադրվել:

Խոսելով գրավոր հարցման մասին՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը հայտարարել է.

«Մենք չենք կարող լռել մարդկության դեմ հանցագործությունների առջև: Ահա թե ինչու մենք, տարբեր խմբակցությունների և ԵՄ անդամ երկրների իմ գործընկերների հետ միասին, ԵՄ-ին կոչ ենք անում հստակ քայլեր ձեռնարկել նախկինում ձեռք բերված եռակողմ համաձայնագրի 8-րդ կետը կյանքի կոչելու ուղղությամբ, մասնավորապես` Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների, ներառյալ քաղաքացիական անձանց և կանանց վերադարձի մասին: Ադրբեջանը բացահայտ խախտում է միջազգային իրավունքը: Մենք պետք է բարձրացնենք այս զուտ մարդասիրական հարցը»,- ասել է պատգամավորը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: