ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչը հապճեպ լքել Հայաստանը. պատասխանում է Աննա Նաղդալյանը (Sputnik Արմենիա)

Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF–ի ներկայացուցիչ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա նշեց, որ որոշման մասին ՄԱԿ֊ի մշտական համակարգողը ու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:

Հիշեցնենք` երեկ` մարտի 8–ին հայտնի դարձավ, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան  գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով: Այլ կերպ ասած՝ նա ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել:

Mediaport  Telegram ալիքի տեղեկություններով` հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել  հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Նշենք, որ Մարիան Քլարկ–Հաթինգը ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016–2020 թթ․, որպես ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: