ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Սենատում ստորագրահավաք է սկսվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ-նամակը Բայդենին ուղարկելու համար

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանությունն ամբողջական ու պաշտոնապես ճանաչելու օրինակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Սենատի նամակում մեջբերվում է Բայդենի 2020 թվականի ապրիլին՝  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, արված հայտարարությունը, որտեղ նա վստահեցրել է՝ «աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին»՝ նկատելով, որ Կոնգրեսն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը, «ժամանակն է անել դա նաև գործադիր մարմնում»: Նամակն ավարտվում է ճշմարտության հզոր կոչով:

«Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում են Հայոց ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ: Մենք կոչ ենք անում ձեզ կոտրել այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել այն, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,-ասված է նամակում:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ ամերիկահայերը և բոլոր աջակիցները միանում են սենատոր Մենենդեսին՝ կոչ անելով սենատորներին ստորագրել նախագահ Բայդենին ուղղված նամակը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: