ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն միջնորդ է նշանակել՝ Վրաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսություն կազմակերպելու համար

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստան է ուղարկում իր ներկայացուցչին, որը ներգրավվելու է Եվրամիության կողմից աջակցվող քաղաքական երկխոսությանը: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է վրացական Առաջին ալիքը։

Քրիստիան Դանիելսոնին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անձնական ներկայացուցչի մանդատ է շնորհել՝ գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի հետ համաձայնեցմամբ:

Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ Քրիստիան Դանիելսոնը մոտ ժամանակներս կժամանի Վրաստան և երկխոսության միջոցով բանակցություններ կվարի հետաքրքրված կողմերի հետ: Հայտարարության համաձայն, Դանիելսոնը սերտորեն համագործակցելու է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հետ,  երկրում առկա քաղաքական լարվածությունը հաղթահարելու համար:

«Նախագահ Միշելը և գերագույն հանձնակատար Բորելը Վրաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ են անում լիովին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ, հանուն ժողովրդավարական, կայուն և բարեփոխումների միտված Վրաստանի շահերի, փոխշահավետ արդյունքների հասնելու համար, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել իր եվրոպամետ ճանապարհին»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է Քրիստիան Դանիելսոնին, ապա նա այժմ Շվեդիայում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարն է, նախկինում աշխատել է որպես Շվեդիայի մշտական ​​ներկայացուցիչ: 2011 թվականին նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ: 2013 թվականին Դանիելսոնը դարձավ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն, իսկ 2015 թվականից՝ հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների գլխավոր տնօրեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: