ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թալեաթ փաշայի մասին «Ցեղասպանության ճարտարապետ» գիրքը թարգմանվել է թուրքերեն

Օսմանյան վերջին շրջանի ու Թուրքիայի պատմության հայտնի մասնագետ Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Հանս Լուկաս Կիզերի «Թալեաթ փաշա, ժամանակակից Թուրքիայի հայրը, ցեղասպանության ճարտարապետը» վերնագրով գիրքը թարգմանվել է թուրքերեն, փոխանցում է Ermenihaber-ը:

Թուրքական որոշ լրատվամիջոցների կողմից սկանդալային որակված թարգմանության մեջ վերջինների զայրույթն է հարուցել 2 հանգամանք. 1-ինը «ցեղասպանության ճարտարապետ» արտահայտությունն է, 2-րդն այն է, որ գիրքը անգլերենից թուրքերեն թարգմանած «Իլեթիշիմ Յայընլար» (İletişim Yayınları) թուրքական անկախ հրատարակչությունը վերնագրի «ժամանակակից Թուրքիայի հայր» հատվածը փոխարինել է «իթթիհաթականության ուղեղը» արտահայտությամբ:

Գրքի՝ «Թալեաթ փաշա, իթթիհաթականության ուղեղը, ցեղասպանության ճարտարապետը» վերնագրով տարբերակը թուրքերի կողմից որակվել է իբրև «այսպես կոչված ցեղասպանության պնդումների պրոպագանդա»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: