ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս ցույցերը միայն և միայն նպաստում են գերիների վերադարձին և ոչ հակառակը. Վազգեն Մանուկյան

Բոլորն անհամբեր սպասում են, որ նախագահը պետք է իրեն պահի նախագահի պես, այս մասին այսօր հանրահավաքին ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝  ԳՇ անդրադառնալով պետի շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին, հայտնում է Tert.am-ը: 

«Այն, որ ինքը ոչ մի բան չարեց, բերեց իրավիճակի սրացման, մենք դեռ պլան Ա-ի մեջ ենք, սա անհնազանդություն է խաղաղ բնակիչների, և կարծում եմ՝ այս գործողությունն ավելի շատ մարդկանց համոզեց, որ այդ վիճակը երկար պահել հնարավոր չէ»,- ասել է նա:

Վազգեն Մանուկյանը նշել է, որ Սահմանադրությունում գրված է, որ Գլխավոր շտաբի պետը նշանակովի պաշտոն է և հինգ տարով ժամկետով է նշանակվում, հետևաբար՝ ԳՇ պետի ազատման մասին Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը մասին լրիվ անօրինական է:

«Այսինքն՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգի հերթական տապալումն է: Ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրություններ անցկացնել չի կարելի, և բացարձակապես համաձայն չեմ, որ չի կեղծվելու, ամբողջ մեր կյանքն է կեղծված, բնական է, որ կեղծվելու է»,- ասել է նա և նշել, որ օրեցօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է:

Վազգեն Մանուկյանը նշել է, որ Իլհամ Ալիևին ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության: «Դա նշանակում է, որ ընդհակառակը ինքը այս ցույցերից վախենալով, որ այս իշխանությունը փոխվելու է, կարող է ժեստ անի և մի քանի գերի նույնիսկ ավելի վերադարձնի: Այսինքն՝ այս ցույցերը միայն և միայն նպաստում են գերիների վերադարձին և ոչ հակառակը»,-ասել է նա:

Վազգեն Մանուկյանը նկատել է, որ, այնուամենայնիվ, պատերազմով Արցախի հարցը չլուծվեց և Արցախի հարցը կախված կմնա մինչև չգտնվի բնական լուծում, իսկ բնական լուծումը պետք է ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված լինել: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: