ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան վաղ, թե ուշ կընդունի Ղրիմի հարցում ՌԴ դիրքորոշման ճշմարտացիությունն ու հիմնավոր լինելը․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ  Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր և ռազմավարական գործընկեր է և հույս է հայտնել, որ մի օր թուրք գործընկերները կհասկանան Ղրիմի հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման ճշմարտացիությունն ու հիմնավոր լինելը, հայտնում է gazeta.ru–ն:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Պեսկովն ասել է, որ ներկայում Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ՝ բոլոր տարածաշրջանային հարցերի, այդ թվում ՝ Ադրբեջանի և Սիրիայի շուրջ:

«Չնայած դժվար պահերին, նախագահներին հաջողվել է փոխզիջում գտնել: Մենք բարձր ենք գնահատում փոխզիջումներ գտնելու քաղաքական կամքը», - հավելել է Կրեմլի մամուլի խոսնակը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Ղրիմի հարցում Թուրքիան համաձայն չէ Ռուսաստանի հետ, Պեսկովն ասել է. «Հարցը տարաձայնությունների հետ է կապված: Մենք համբերատար շարունակում ենք բացատրել, վաղ, թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան մեր դիրքորոշման ճշմարտացիությունն ու հիմնավոր լինելը»:

Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել էր, որ իր երկիրը չի ընդունում Ղրիմի՝ ռուսական տարածքի մաս լինելու հանգամանքը:

Լրատվականը հիշեցնում է, որ 2014 թվականի մարտին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձել է Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք, փոխանցում է Tert.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: