ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը (բուք է), Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան-Շաքի-«Զանգեր» ավտոճանապարհը, Կոտայքի մարզի Հատիս-Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Կոտայքի մարզի Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին, Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն և Վեդի-Ուրցալանջ ավտոճանապարհներին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Կոտայքի մարզի Հատիս-Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիան-Շաքի-«Զանգեր» ավտոճանապարհին բուք է:

Սյունիքի և Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: