ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 31 266,08 դրամ ԱՐԾԱԹ - 467,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 19 164,72 դրամ

Բացահայտվել են Թրամփի կյանքում տեղի ունեցած «ամենավատ իրադարձությունները»

Twitter-ում օգտահաշվի արգելափակումն ավելի շատ է տխրեցրել Թրամփին, քան նախագահական ընտրություններում կրած պարտությունը։ Այս մասին Business Insider-ի հետ հարցազրույցում ասել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհի Մերի Թրամփը:

«Ես կարծում եմ, որ Twitter-ում արգելափակումը և ԱՄՆ-ի գոլֆի պրոֆեսիոնալ խաղացողների ասոցիացիայի մերժումը մրցաշար անցկացնել նրա դաշտում, հավանաբար, ամենավատ իրադարձություններն էին, որոնք տեղի են ունեցել Թրամփի հետ վերջին չորս տարիների ընթացքում», - ասել է Մերի Թրամփը:

Ավելի վաղ Մերին գիրք էր գրել, որը կոչվում էր «Չափից շատ և երբեք բավարար չէ. Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն»: Գրքում Թրամփի զարմուհին պնդում է, որ ԱՄՆ նախագահի բնավորությունն ու վրդովեցուցիչ պահվածքը «սպառնալիք են աշխարհի խաղաղությանը, տնտեսական անվտանգությանը և սոցիալական կառուցվածքին»: Թրամփի եղբայրը դատարանի միջոցով փորձել է արգելել գրքի վաճառքը, սակայն դատարանը չի բավարարել նրա հայցը: Առաջին իսկ օրը վաճառվել է գրքի 950 000 օրինակ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
17.06.2021
17°  30° 
18.06.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: