ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մխիթարյանը 3-4 շաբաթ չի կարող դուրս գալ մարզադաշտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնողական ժամանակահատվածը կլինի երեքից չորս շաբաթ: Այս մասին գրում է romapress.net-ը` հղում անելով Sky Sport-ի:

Մխիթարյանը վնասել է մկանը մարտի 11-ին Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղի ժամանակ:

«Դա սարսափելի նորություն է «Ռոմայի» և մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի համար, քանի որ նրանք մտնում են իրենց մրցաշրջանի ամենակարևոր փուլը: Մխիթարյանը թիմում առաջատարն է ինչպես խաղացած րոպեներով, այնպես էլ գոլի ու գոլային փոխանցումների քանակով»,- գրել է romapress.net-ը, փոխանցում է Panorama.am:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: