ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ի նավերի ստորաբաժանումը մտել է Բաթումի նավահանգիստ

Regnum

ՆԱՏՕ-ի չորս նավ երկուշաբթի օրը մուտք է գործելԲաթումի նավահանգիստ: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ տեղեկությունը հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Նավերի խումբը Վրաստանից կհեռանա մարտի 18-ին:

«Վրաստանի տարածքային ջրերը հսկող ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության ուժերն ընդունում է ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային ստորաբաժանումը: Ստորաբաժանման մեջ ընդգրկված են` Cristobal Colon (Իսպանիա), Regina Maria (Ռումինիա), Kemalreis (Թուրքիա) ) և Smeli (Բուլղարիա) առաջապահ նավերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այցի նպատակը Վրաստանի և ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերի համատեղելիության բարձրացումն է: «Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի ռազմածովային ստորաբաժանման այցերը Վրաստանի սևծովյան նավահանգիստներ լինեն պարբերական, ինչը Սև ծովում անվտանգության ամրապնդման տեսանկյունից ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության  ընթացքում ձեռք բերված արդյունքներից մեկն է»,-հավելել են ՆԳՆ-ից:

Մինչ այդ ՆԱՏՕ-ի նավերը փետրվարին մտել էին Վրաստանի ջրեր: Զորավարժությունների ժամանակ Բաթումիում էր գտնվում ԱՄՆ-ի ծովային ուժերի  Donald Cook ավիակիրը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: