ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 257,43 դրամ ԱՐԾԱԹ - 371,18 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 977,91 դրամ

Դեյվիդ Դիկինսոն՝ հայկական արմատներով «բրիտանացի» հայտնի հաղորդավար

Դեյվիդ Դիկինսոնը (Գյուլասարյան) հայտնի անգլիացի գործարար է, զբաղվում է հնաոճ իրերով, եղել է BBC-ի հաղորդավար, ներկայումս ITV հեռուստաալիքների ամենահայտնի հաղորդավարներից մեկն է: 

Նա ծնվել է 1941թ.-ին ԱՄՆ Նևադա նահանգի Չեշիր շրջանում: Դաստիարկվել և մեծացել է Ջիմ և Ջոյս Դիկինսոնների ընտանիքում, որում, ինչպես ենթադրվում է՝ պետք է որ նաև ծնված լիներ:  Սակայն Դևիդը Դիկինսոնների հարազատ զավակը չէ: 1953թ.-ին՝ 12 տարեկանում տղան պատահաբար է հայտնաբերում, որ իրեն որդեգրել են և որ ինքը հայկական արմատներ ունի: Նրա կենսաբանականն մայրը Եվգենիա (Ջենի) Գյուլասարյանն այն ժամանակվա բարքերի պատճառով (Դևիդը նրա և ամուսնացած տղամարդու զավակ է եղել) ստիպված է եղել  հրաժարվել իր երեխայից և որդեգրման տալ Դիկինսոնների ընտանիքին: Այս մասին Դևիդ Դիկինսոնը պատմել է BBC հեռուստաալիքով հեռարձակված «Who Do You Think You Are» վավերագրական հաղորդաշարի ժամանակ…

Նույն տարում (1953թ.-ին) մահանում է Ջիմ Դիքինսոնը (Դևիդին որդեգրած անձը): Նրան որդեգրած մայրը ստիպված է լինում քրտնաջան աշխատել ընտանիքը պահելու համար:

14 տարեկանում ընտանիքը տղային ուղարկում է ինժեներական գործ սովորելու, սակայն, կես տարի անց, նա թողնում է աշխատանքն ու զբաղվում տեքստիլի առևտրով: Որոշ ժամանակ անց Դևիդը տեղեկանում է, որ իր մորական կողմի պապը` Հրանտ Գյուլասարյանը, նույնպես տեքստիլ էր վաճառում և այնքան էր առաջ գնացել, որ միլիոնատեր էր դարձել: «Ի զարմանս ինձ, ես հայտնաբերեցի, որ պապս մետաքս է վաճառել: Նա Կոստանդնուպոլսից Անգլիա էր տեղափոխվել 1910 թվականին: Հրանտը գործվածքեղեն էր վաճառում այն նույն փողոցի վրա, որտեղ ես էի վաճառում: Ինչպես դա անվանել, եթե ոչ գենետիկայի առանձնահատկություններ: Հենց իմ հայ պապին եմ ես վերագրում առևտրի նկատմամբ ունեցած տարերքը», - ասել է Դևիդը։

30 տարեկանում Դեյվիդը գտնում է իր կենսաբանական մորը, ով այդ ժամանակ Ջերսիում էր ապրում, և սկսում է նամակագրական կապ պահել նրա հետ: Սակայն հանդիպել նրանց այդպես էլ չի հաջողվում:

«Ջերսիում լինելով՝ ես պարզապես կարող էի հայտնվել նրա տան շեմին, բացել դուռը… Սակայն, երբ ասացի նրան այդ մասին հեռախոսով, նրա ձայնը դողաց… Նա ասաց, որ ամուսինը բարդ բնավորություն ունի: Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ նրան դժվար էր նայել սեփական երեխայի աչքերին, որին նա ժամանակին թողել է: Եվ ես հարգում եմ նրա դիրքորոշումը», -ասել է նա Who Do You Think You Are հաղորդման ժամանակ:

Ավելի մեծ տարիքում իր արմատների մասին հնարավորինս շատ տեղեկություն ստանալու համար Դիկինսոնն այցելում է Ստամբուլ:  Այստեղ հայ պատմաբանի հետ միասին նրանք գտնում են իր նախնիների տունը: Սակայն այն դատարկ է լինում…Բոլորը մազապուրծ փախել էին 1915թ.-ի կոտորածներից հետո: Իրենց տոհմածառն ուսումնասիրելով` Դեյվիդը հասկանում է, որ կորցրած ազգականների բոլոր հետքերն անհետանում են 1919 թվականից հետո:

Ավելի ուշ Դեյվիդը սկսում է հետաքրքրվել հնաոճ իրերով, իսկ 1990-ականներին դառնում դրանց ամենահայտնի մասնագետներից մեկը: 1998-ին BBC-ի պրոդյուսերներից մեկի հետ հանդիպելուց հետո սկսում է նրա մեծ հեռուստատեսային կարիերան:

1999թ.-ին սկսում է վարել անտիկ իրերի մասին իր սեփական շոուն, որը կոչվում էր «Անտիկ շոու» (''The Antique Show''):

2000-2004թթ. եղել է BBC հեռուսաաալիքի «Գործարքի որս» (Bargain Hunt) շոուի վարողը: 2005թ.-ին BBC-ից հեռանալով աշխատանքի է անցել  ITV հեռուստաըկերությունում և վարել իր հեղինակային «Dickinson's Real Deal» հաղորդումը: Նշենք, որ  հաղորդման ժամանակ Դեյվիդն այցելում էր Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններ և համոզում մարդկանց վաճառել իրենց անտիկ իրերը կամ հավաքածուները հնաոճ իրերի մասնագետի կողմից դրանք գնահատելուց հետո:

Ներկայումս 76-ամյա Դեյվիդը ITV հեռուսատաընկերությունում վարում է հնաոճ թեմաներով խաղային շոու, որը կոչվում է «Անվանիր քո գինը» (Name Your Price):

Դեյվիդ Դիկինսոնն ամուսնացած է, ունի երկու երեխա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.10.2021
17°  30° 
28.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: