ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կրկնում եմ բոլոր կողմերին իմ կոչը՝ հարցերը լուծել խաղաղ ճանապարհով. ԵԱՀԿ գործող նախագահ

Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն՝ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ հայտարարելով, որ վերջին շաբաթները ցույց տվեցին, թե որքան փխրուն կարող է լինել ժողովրդավարական առաջընթացը։

«Ես կրկնում եմ բոլոր կողմերին իմ կոչը՝ բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով ժողովրդավարական գործընթացները և օրենքի գերիշխանությունը՝ համաձայն ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների»,-ասաց Անն Լինդեն։

Շվեդիայի ԱԳ նախարարը նշեց, որ տպավորված էր Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներով, սակայն «վերջին շաբաթների ընթացքում տեսանք, թե որքան փխրուն կարող է լինել այդ առաջընթացը»։

Երկկողմ մակարդակում նախարարը կարևորեց Շվեդիա-Հայաստան հարաբերությունները, ինչը վկայությունն է այն, որ Շվեդիան ռեզիդենտ դեսպան կունենա Երևանում։ Նշվեց, որ երկկողմանի բարեփոխումների օժանդակության օրակարգ է ընդունել և մտադրություն կա խորացնել  համագործակցությունը, փոխանցում է Panorama.am-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: