ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30,434.78 դրամ ԱՐԾԱԹ - 448.59 դրամ ՊԼԱՏԻՆ - 20,679.84 դրամ

Ան Լինդեն կարևորել է նոյեմբերի 10-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունն իրականացնելու անհրաժեշտությունը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն այսօր ավարտել է աշխատանքային այցը Հայաստան: Այս մասին հայտարարություն է տարածել ԵԱՀԿ  պաշտոնական կայքէջը:

«Այցի ընթացքում Լինդեն կարևորել է հակամարտության համատեքստում առկա կարևոր հարցերի շուրջ առաջընթաց գրանցելը՝ ԵԱՀԿ սկզբունքների պահպանմամբ, մասնավորապես ընդգծելով միջազգային իրավունքի, այդ թվում` միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների հարգման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում Լինդեն ընդգծել է նոյեմբերի 10-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը լիարժեք իրականացնելու անհրաժեշտությունը, ներառյալ անազատության մեջ հայտնվածների հարցը: Նա նաև շեշտել է վստահության ամրապնդման ջանքերի և միջազգային դերակատարների՝ տարածաշրջան անարգել մուտք գործելու անհրաժեշտությունը:

«Որպես գործող նախագահ, ես լիովին սատարում եմ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի աշխատանքը խաղաղության առաջխաղացման և համապարփակ, կայուն կարգավորմանը նպաստելու ջանքերում: ԵԱՀԿ-ն և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությունը կարևոր դերակատարում ունեն չլուծված խնդիրների լուծման և առաջընթացի ուղիներ գտնելու գործում », - ասել է Լինդեն:

Իր այցի ընթացքում Լինդեն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին, արտգործնախարար Արա Այվազյանին, ինչպես նաև այլ զրուցակիցների, այդ թվում ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Նա հայտնել է ԵԱՀԿ Շվեդիայի Նախագահության շահագրգռվածությունը` ուսումնասիրելու Հայաստանում և Հայաստանի հետ ԵԱՀԿ ներգրավվածության հետագա ոլորտները:

Բանակցությունները հիմնականում վերաբերել են առկա համագործակցության ոլորտներին և ԵԱՀԿ աջակցությանը Հայաստանին` անվտանգության բոլոր երեք հարթություններում իր պարտավորությունների կատարման գործում:

«ԵԱՀԿ մեր՝ շվեդական նախագահությունը կարևորում է ԵԱՀԿ հիմնարար պարտավորությունները, այն է՝ պաշտպանել Եվրոպական անվտանգության կարգը, պահպանել ԵԱՀԿ եզակի համապարփակ անվտանգության հայեցակարգը և կենտրոնանալ հակամարտությունների կարգավորման վրա  - առաջնահերթություններ, որոնք ես բախտ եմ ունեցել քննարկելու այստեղ ՝ Երևանում: Մեր աշխատանքում կարևոր կլինի, որ մենք նաև առաջ տանենք կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգը », - ասել է Լինդեն»,- նշված է հայտարարությունում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 7 կմ/ժ
11 C°
 
13°  25° 
09.05.2021
  16° 
10.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: