Ան Լինդեն կարևորել է նոյեմբերի 10-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունն իրականացնելու անհրաժեշտությունը
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն այսօր ավարտել է աշխատանքային այցը Հայաստան: Այս մասին հայտարարություն է տարածել ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը:
«Այցի ընթացքում Լինդեն կարևորել է հակամարտության համատեքստում առկա կարևոր հարցերի շուրջ առաջընթաց գրանցելը՝ ԵԱՀԿ սկզբունքների պահպանմամբ, մասնավորապես ընդգծելով միջազգային իրավունքի, այդ թվում` միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների հարգման անհրաժեշտությունը:
Այս համատեքստում Լինդեն ընդգծել է նոյեմբերի 10-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը լիարժեք իրականացնելու անհրաժեշտությունը, ներառյալ անազատության մեջ հայտնվածների հարցը: Նա նաև շեշտել է վստահության ամրապնդման ջանքերի և միջազգային դերակատարների՝ տարածաշրջան անարգել մուտք գործելու անհրաժեշտությունը:
«Որպես գործող նախագահ, ես լիովին սատարում եմ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի աշխատանքը խաղաղության առաջխաղացման և համապարփակ, կայուն կարգավորմանը նպաստելու ջանքերում: ԵԱՀԿ-ն և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությունը կարևոր դերակատարում ունեն չլուծված խնդիրների լուծման և առաջընթացի ուղիներ գտնելու գործում », - ասել է Լինդեն:
Իր այցի ընթացքում Լինդեն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին, արտգործնախարար Արա Այվազյանին, ինչպես նաև այլ զրուցակիցների, այդ թվում ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Նա հայտնել է ԵԱՀԿ Շվեդիայի Նախագահության շահագրգռվածությունը` ուսումնասիրելու Հայաստանում և Հայաստանի հետ ԵԱՀԿ ներգրավվածության հետագա ոլորտները:
Բանակցությունները հիմնականում վերաբերել են առկա համագործակցության ոլորտներին և ԵԱՀԿ աջակցությանը Հայաստանին` անվտանգության բոլոր երեք հարթություններում իր պարտավորությունների կատարման գործում:
«ԵԱՀԿ մեր՝ շվեդական նախագահությունը կարևորում է ԵԱՀԿ հիմնարար պարտավորությունները, այն է՝ պաշտպանել Եվրոպական անվտանգության կարգը, պահպանել ԵԱՀԿ եզակի համապարփակ անվտանգության հայեցակարգը և կենտրոնանալ հակամարտությունների կարգավորման վրա - առաջնահերթություններ, որոնք ես բախտ եմ ունեցել քննարկելու այստեղ ՝ Երևանում: Մեր աշխատանքում կարևոր կլինի, որ մենք նաև առաջ տանենք կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգը », - ասել է Լինդեն»,- նշված է հայտարարությունում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 2,06 կմ/ժ