ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկում ՄԱԿ-ում՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով կանանց և աղջիկների իրավունքների խնդիրները

AFP

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում` «Պատերազմի և համավարակի միջև․ ականատեսների պատմություններ» (“Between War and Pandemic: Voices from the Field”) խորագրով։

Միջոցառումը տեղի էր ունեցել հեռավար` Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (The UN Commission on the Status Women) 65-րդ նստաշրջանի աշխատանքներին զուգահեռ:

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության հաղորդմամբ, միջոցառմանը որպես բանախոսներ հանդես եկան Կին խաղաղապահների համաշխարհային ցանցի հիմնադիր և գործադիր ղեկավար Մարիա Վիկտորյա Կաբրերա Բալեզան (Maria Victoria Cabrera Balleza/Founder and Chief Executive Officer of the Global Network of Woman Peacebuilders (GNWP)), միջազգային լրագրող Լինդսի Սնելը (Lindsey Snell/Investigative Journalist, Recipient of Ewdard R. Murrow Award), Արցախը ներկայացնող լրագրող Լիկա Զաքարյանը, Քալիֆորնիայի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր Շանթ Շեքերդիմյանը (Shant Shekherdimian) և քաղաքագետ Կարենա Ավեդիսյանը (Karena Avedissian)։  Քննարկումը վարում էր «Հայ իրավաբանների միության» (Armenian Bar Association) նախագահ Լյուսի Վարպետյանը (Lucy Varpetian):

Միջոցառմանն իր բացման խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշեց, որ ՄԱԿ շրջանակներում Հայաստանը մշտապես բարձրացրել է հակամարտություններից տուժած կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները` ընդգծելով ՄԱԿ-կանխարգելիչ գործառույցի իրականացման գործիքակազմի բարելավման կարևորությունը։

Միջոցառմանը քննարկվեցին 2020թ. Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով կանանց և աղջիկների իրավունքների ոտնահարման խնդիրները, այդ թվում` նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական և առողջապահական համակարգերի գերծանրաբեռնվածության պայմաններում, անդրադարձ կատարվեց պատերազմի և համավարակի հումանիտար բազմաթիվ հետևանքներին:

Քննարկումների կենտրոնում էին նաև զինված հակամարտության պայմաններում կին լրագրողների առջև ծառացած մարտահրավերներին, զանգվածային լրատվամիջոցների, ապատեղեկատվական քարոզարշավների ու համացանցում կանանց և աղջիկների համակարգային թիրախավորմամբ ատելության խոսքի ուղղորդման դրսևորումները: 

Միջոցառումը հեռարձակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում, որի տեսագրությունը հասանելի է հետյալ հղումով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: