ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանն ու Չինաստանը պատրաստվում են Լադաքի շուրջ բանակցությունների նոր փուլի

TASS

Հնդկաստանը և ՉԺՀ-ն պատրաստվում են նոր բնակցությունների անցկացման Լանդաքում փաստական վերահսկողության գծից իրենց զինծառայողների հետքաշման և երկկողմ սահմանի այդ հատվածում դրության կայունացման շուրջ: Մարտի 22-ին այդ մասին հայտնել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի զինվորական աղբյուրները:

«Փանգոնգ Ցո լճից Հնդկաստանի բանակի և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանկի ստորաբաժանումները հաջող դուրս հանելուց հետո երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները պլանավորում են այս շաբաթ քննարկել Գոգրայի շրջանից և Դեփսանգի հովտից զորքերի հետքանշման գրաֆիկը»,- մեջբերում է գործակալությունն աղբյուրների խոսքը:

Անցյալ շաբաթ կայացել են Հնդկաստանի և Չինաստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաները Լադաքի իրադրության խաղաղ կարգավորման հարցերի շուրջը: Դրանց մասնակիցները գոհունակություն են հայտնել զորքերի փոխադարձ հետքաշման գործընթացից և քննարկել Լադաքի իրադրության կայունացման հետագա կոնկերտ քայլերը:

Այս ամսին ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Պեկինը և Նյու Դելին պետք է ձեռնպահ մնան դիմակայությունից և երկխոսության միջոցով վերջնականապես կարգավորեն սահմանային վեճերը: Իրադրությունը հնդկա-չինական սահմանի Լադաքի միութենական տարածքի շրջանում սրվել է այն բանից հետո, երբ 2020 թվականի մայիսի սկզբին այնտեղ տեղի ունեցան բախումներ շուրջ 250 չինացի և հնդիկ զինվորների մասնակցությամբ:

Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Գալվան գետի շրջանում տեղի ունեցան նոր ընդհարումներ, եղան զոհեր: Դրանից հետո Հնդկաստանը և Չինաստանն անցացրեցին մի շարք բանակցություններ զինվորական և դիվանագիտական մակարդակներով: Փետրվարի 10-ին կողմերն սկսել են զորքերի փոխադրաձ հետքաշումը Փանգոգ Ցո լճից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: