ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՉԺՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ կաջակցի Կորեական թերկաղզու հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը

Getty Images

Չինաստանը կաջակցի Կորեական թերակղզու միջուկային խնդիրի քաղաքական կարգավորմանը և իր ավանդը կներդնի տարածաշրջանի խաղաղության և կայունության պահպանման և զարգացման համար: Այդ մասին, ինչպես հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, ասված է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին հղած բանավոր ուղերձում, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ ուղերձը հաղորդվել է մարտի 22-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Միջազգային կապերի բաժնի ղեկավար Սուն Տաոյի կողմից Պեկինում ԿԺԴՀ-ի դեսպանի հետ կայացած հանդիպման ժամանակ: 

«Չինաստանը ԿԺԴՀ-ի և մյուս շահագրգիռ կողմերի հետ համատեղ կշարժվի դեպի Կորեական թերակղզու հիմնախնդրի քաղաքական կարգավորում, ինչպես նաև կաջակցի թերակղզու խաղաղությանն ու կայունությանը և նոր դրական ավանդ կներդնի տարածաշրջանի խաղաղության, կայունության և զարգացման համար»,- ասել է Սուն Տաո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: