ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարեգին Բ-ն ընդունել է Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2020 թ․ սեպտեմբերի 13-ին՝ Խաչվերացի տոնին, Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և իրենց 40-օրյա պահեցողության ու պատրաստության շրջանը պատերազմի օրերին Գանձասարի վանքում անցկացրած երկու քահանաներին՝ Արժանապատիվ Տ․ Մխիթար քահանա Հարոյանին և Տ․ Խաչատուր քահանա Հայրապետյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։

Վրթանես եպիսկոպոսը Հայոց Հովվապետին ներկայացրեց քահանա հայրերին՝ տեղեկացնելով, որ նորաօծներն արդեն իրենց հոգևոր սպասավորությունը իրականացնում են Հայոց Եկեղեցու անդաստանում՝ Մխիթար քահանան՝ Արցախի թեմում, իսկ Խաչատուր քահանան՝ Սյունյաց թեմում։

Անդրադառնալով հետպատերազմյան դժվարին կացությանը և մարդկանց ծանր հոգեվիճակին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ այս իրավիճակում հայ ժողովրդի զավակներն առավել մեծ չափով կարիքն ունեն հոգևոր խնամքի և հոգածության։ Հայրապետը վստահություն հայտնեց, որ քահանա հայրերը պատասխանատվության մեծ զգացումով կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը՝ ուժ տալով իրենց համայնքայիններին հաղթահարելու առկա մարտահրավերները և զորացնելով լավատեսության ոգին ու հավատը հայրենիքի գալիք օրվա նկատմամբ։

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորաօծ քահանաներին՝ մաղթելով նրանց բարեհաջող, օրհնյալ ծառայություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: