ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հրաժարվեց դադարեցնել 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը

Infocom.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց դադարեցնել 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը ՍԴ որոշման հիման վրա, փոխանցում է News.am:

Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 12-ին ժամը 13:00-ին:

Նիստի հետաձգման պատճառը դատախազների բացակայությունն է:

Սա առաջին դատական նիստն է ՍԴ որոշումից հետո, որով ՔՕ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:  Նախօրեին երեկոյան ՍԴ-ն հրապարակել է 42-էջանոց որոշումը: ՍԴ որոշման եզրափակիչ մասը հրապարկվել է անցած շաբաթվա վերջին: ՍԴ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի Սահմանադրությամբ, և փորձել են փոխել մեկ այլ Սահմանադրությամբ:

Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդում վերը թվարկված անձանց, ինչպես նաև նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ:    

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: