ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում. Թաթոյան

Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն այդտեղ ապօրինի է, վտանգում է ՀՀ քաղաքացու, բնակչի իրավունքները։ Այս մասին լրագրողների հետ հանպիպմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է Tert.am-ը:

«Դրա համար է նաև, որ մենք առաջ ենք քաշել անվտանգության գոտու գաղափարը, որ ադրբեջանցիները պետք է այդտեղից հեռանան՝ իրենց ցուցանակներով ու զինվորներով հանդերձ։ Նրանց հեռանալուց հետո մեր ԶՈւ-ն, սահմանապահ ուժերը նույնպես պետք է տեղաշարժվեն այդտեղից, որ անվտանգության գոտին լիարժեք հասանելի լինի ՀՀ քաղաքացիների համար»,-ասել է նա՝ խոսելով Սյունիքի մասին։

Թաթոյանն ընդգծեց՝ այսօր որևէ դեմարկացիայի կամ դելիմիտացիայի մասին  խոսք չի կարող լինել, որովհետև սահմանազատումն ու սահմանագծումը բոլորովին այլ երևույթներ են։ «Ընդ որում, դրանց կատարման համար անհրաժեշտ են նաև հանձնաժողովային աշխատանքներ, երկար տարիների պրոցեսներ են։ Դրա համար ադրբեջանցիների՝ այնտեղ հայտնվելը ոչ մի իրավական տիտղոս չունի, որովհետև նրանք այնտեղ են հայտնվել պատերազմի և ուժի սպառնալիքի գործադրման հետևանքով»,-ասել է նա։

Թաթոյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ կերպով Հայաստանին, հայերին համարում են իրենց թշնամին։

«Ընդ որում, թշնամանքը ոչ միայն էթնիկ հիմքով է, այլև կրոնական։ Այնտեղ կա խորքային ատելություն ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի նկատմամբ, և, առհասարակ, նույնիսկ ՀՀ-ի հետ կապ ունեցող մարդու նկատմամբ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն  Ադրբեջանին, այլև Թուրքիային։ Ադրբեջանում վարվում է պետական բացահայտ հովանավորչությամբ ատելության քաղաքականություն, և Ադրբեջանի նախագահը երբեք չի թաքցրել դա, վերջերս էլ հպարտանում էր, որ Ադրբեջանում մեծացել է հայերի նկատմամբ թշնամանքով լցված սերունդ»,-ասաց նա ՝ընդգծելով, ՀՀ-ում, ընդհակառակը, խաղաղասեր բնակչություն է։

«Հայաստանի բնակչությունը երբեք չի առաջնորդվել թշնամական զգացումներով, ՀՀ-ում նաև ազգային փոքրամասնություններ կան, և հայ ժողովուրդը բոլորի հետ ապրում է խաղաղասիրական պայմաններում»,-նշել է Թաթոյանը

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: