ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախյան թեման՝ «Թյուրքական խորհրդի» գագաթաժողովում (տեղեկանք)

ednews.net

Օրերս տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի («Թյուրքական խորհուրդ») ոչ պաշտոնական առցանց գագաթաժողովը «Թուրքիստանը` թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք» խորագրի ներքո: Համաժողովին հեռավար մասնակցել են Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի նախագահները, Հունգարիայի վարչապետը, ինչպես նաև Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը, գագաթաժողովը ղեկավարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Այն, թե ինչ են քննարկել այս անգամ «Թյուրքական խորհրդի» անդամ-պետությունները կներկայացնենք ստորև.

Գագաթաժողովի արդյունքերով ընդունված հռչակագրի համաձայն մասնակից երկրները՝

1. Հռչակել են Թուրքիստան քաղաքը՝ որպես Թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք: Համաձայնել են, որ թյուրքական աշխարհի այլ նշանավոր հին քաղաքներին ապագայում ռոտացիոն հիմունքներով կարող են տրվել նման կարգավիճակ նույնպես և հանձնարարել են քարտուղարությանը նախապատրաստել այդ հարցի վերաբերյալ կանոնակարգ` անդամ պետությունների հետ համագործակցությամբ, որը պետք է ընդունվի Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Թուրքիայում կայանալիք Թյուրքական խորհրդի 8-րդ գագաթաժողովին ընդառաջ: 

 

2. Իրենց աջակցությունն են հայտնել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի (ով հանդիսանում է նաև Թյուրքական խորհրդի պատվավոր նախագահ) նախաձեռնությանը՝ փոխելու Թյուրքական խորհրդի անվանումը և հանձնարարել են արտգործնախարարներին և քարտուղարությանը պատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ այս որոշման հիմքը Թյուրքական խորհրդի 8-րդ գագաթաժողովի ժամանակ դնելու համար, որը նախատեսվում է անցկացնել 2021-ի աշնանը Թուրքիայում:

 

3. Բարձր են գնահատել քարտուղարության՝ «Թյուրքական աշխարհայացք -2040» և «Թյուրքական խորհրդի ռազմավարություն 2020-2025» նախագծերի նախապատրաստման աշխատանքները և հանձնարարել են անդամ պետությունների համապատասխան մարմիններին աշխատել քարտուղարության հետ` Թուրքիայում կայանալիք հաջորդ գագաթաժողովին իրենց ազգային ընթացակարգերին համապատասխան դրանց հնարավոր հաստատմանը հասնելու համար:

 

4. Համերաշխություն են հայտնել Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին և վերահաստատել իրենց ջանքերը հակամարտության արդյունքում տուժած տարածքները վերականգնելու և վերաինտեգրելու հարցում և աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը` հիմնվելով միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա:

 

5. Ընդգծել են տնտեսական հեռանկարի կարևորությունը`հանձնարարելով Թյուրքական խորհրդին ավելի հավակնոտ և իրագործելի նպատակներ առաջ քաշել՝ ռազմավարական նշանակության տարածաշրջանային նախագծեր ձեռնարկելու և արդյունավետ իրականացնելու համար, մասնավորապես` տրանսպորտի, մաքսային, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում:

 

6. Նշելով հայտնի բանաստեղծ և պետական գործիչ Միր Ալիշեր Նավոյի մեծ վաստակը թյուրք ժողովրդի համար, որը մեծ ներդրում է ունեցել թյուրքական աշխարհի գրականության, արվեստի, սոցիալ-տնտեսական, գիտական և մշակութային կյանքի զարգացման մեջ և հաշվի առնելով նրա 580-ամյակի կապակցությամբ սպասվելիք միջոցառումը՝ համաձայնվել են ստեղծել «Ալիշեր Նավոյի միջազգային մրցանակ» Թյուրքական խորհրդի կազմում:

 

7.Հրահանգել են անդամ պետությունների պատկան մարմիններին` համագործակցելով Թյուրքական համագործակցության կազմակերպությունների հետ, կազմակերպել միջոցառումներ Յուսուֆ Բալասագունիի 1005-րդ, Նիզամի Գյանջավիի 880-րդ, Յունուս Էմրեի համաշխարհային տարվա, Ալիշեր Նավոյի 580-րդ, Ջամբուլ Ջաբաևի 175-րդ, Ալիխան Բուկեյխանովի 155-րդ, Հուսեյին Կարասաևի 120-րդ ամյակների կապակցությամբ:

 

8. Բարձր են գնահատել վերջին գագաթաժողովից ի վեր Թյուրքական խորհրդի քարտուղարության գործունեության նշանակալի ձեռքբերումները:

Ինչպես և սպասելի էր, օրակարգի հիմնական թեմաներից էր Ղարաբաղյան հակամարտությունը: Դեռևս գագաթաժողովից օրեր առաջ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը (ազգությամբ՝ ղազախ) հայտնել էր, որ «սա թյուրք առաջնորդների առաջին գագաթաժողովն է Ադրբեջանի՝ Ղարաբաղում տարած հաղթանակից հետո, այդ պատճառով հասարակության աչքերում այս հանդիպման կարևորությունը մեծանում է»:

«Խորհրդի ղեկավարներն իրենց «աջակցությունը կհայտնեն Ղարաբաղի ազատագրված տարածքները վերականգնելու հարցում ... Մեր ղեկավարները մտքեր կփոխանակեն: Մեկ այլ կարևոր կետ է նաև մեր մասնավոր հատվածի մասնակցությունն Ադրբեջանի ազատագրված տարածքներում վերականգնման աշխատանքներին: Մենք պատրաստվում ենք ապրիլի վերջին Բաքվում գումարել բիզնես ֆորում` այդ կապակցությամբ քննարկելու մեր մասնավոր ներուժի օգտագործման ուղիները »,- ասել էր Ամրեևը:

Իսկ արդեն գագաթաժողովի ժամանակ, վերահաստատելով Ամրեևի խոսքերը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ թյուրքալեզու երկրները պետք է աջակցեն 44-օրյա պատերազմի արդյունքում իրենց վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանն ուղղված Ադրբեջանի ջանքերին։ Էրդողանը նշել է, որ կարևոր է, որպեսզի թյուրքալեզու երկրները շարունակեն աջակցել Ադրբեջանին նաև Ղարաբաղում թյուրքական հուշարձանների պաշտպանության և վերածննդի գործում… Ամրեևի և Էրդողանի այս հայտարարություններն, թե ինչ ընթացք են ունեցել, լավագույնս երևում է հռչակագրի 4-րդ կետում:  Հատկանշականը սակայն այն է, որ Էրդողանի այս դիրքորոշումը կիսում են նաև Թյուրքական խորհրդի մյուս երեք պետությունները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, որոնք Հայաստանի հետ միասին անդամակցում են տարածաշրջանային այլ կառույցների…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: