ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դա իրականացվում է բարձր մակարդակով. ՌԴ ԱԳՆ՝ ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով շփումների մասին

ria.ru

Ռուսաստանի Դաշնությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր մակարդակի վրա են պահում շփումներն Ուկրաինայի հարցով: Մոսկվան Վաշինգտոնին հավաստիացրել է, որ անհիմն են մեղադրանքներն այն մասին, թե Ռուսաստանն Ուկրաինայի արևելքում ապակայունացնում է իրավիճակը: 

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կապի մեջ ենք ամերիկացիների հետ: Դա իրականացվում է բարձր մակարդակով», - լրագրողներին ասել է Ռյաբկովը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, սակայն «ռուսական կողմը Նահանգներին ի պատասխան վստահեցրել է, որ այդ անհանգստությունն անհիմն է»:

«Եվ նրանց պետք է անհանգստացնի ոչ թե սա, այլ Կիևի անընդունելի պահվածքը, որը ոչ միայն չի համապատասխանում Մինսկի միջոցառումների փաթեթին, այլև ավելի ու ավելի արհամարհական  ձևով ինքնին հերքում է այդ համաձայնագրերը»,- շեշտել է պաշտոնյան ու նշել՝ ԱՄՆ-ի նման մտածելակերպն իսկապես կօգներ կայունացնել իրավիճակը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: