ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը մտադիր չէ ուղղակի կամ անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

Reuters/ Carlos Barria

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն ասել է, որ Իսլամական հանրապետությունը մտադիր չէ ուղղակի կամ անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի վերսկսել իր մասնակցությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (միջուկային գործարք): Այդ մասին  հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք Միացյալ Նահանգների հետ ուղղակի կամ անուղղակի երկխոսություն չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրանք լիովին չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի, մինչև նրանք չվերադառնան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին մասնակից երկրների բանակցությունների սեղանին»,-ասաց Խատիբզադեն:

Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը, հնարավորության դեպքում, կնպաստի միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի շփումներին:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են մասնակցել իրանական միջուկային գործարքի բանակցություններին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: