ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որևէ մեկը չի կարող վստահորեն պնդել, որ գերիների վերադարձի ձգձգումը պայմանավորվածության արդյունք չէ. Կարեն Բեքարյան (Tert.am)

Որևէ մեկը չի կարող վստահորեն պնդել, որ գերիների և պահվող անձանց վերադարձի ձգձգումը պայմանավորվածության արդյունք չէ, որպեսզի պատեհ պահի Փաշինյանը կարողանա դիվիդենտներ քաղել: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը, փոխանցում է Tert.am:

«Տևական ժամանակ է՝ մենք որևէ առաջընթաց չունենք մեր հանրությանն ամենահուզող խնդրի՝ գերիների և պահվող անձանց վերադարձի հետ կապված: Բնականաբար, սա կարելի է փորձել բացատրել Ադրբեջանի կեցվածքով, Ադրբեջանի կողմից այս հարցը քաղաքական առևտրի մաս դարձնելով: Բայց արդյոք միայն այսքա՞նն է: Կարծում եմ՝ այս ամենին արդեն ստիպված ենք նայել նաև այլ տեսանկյունից», - նշել է նա:


«Ադրբեջանի և Թուրքիայի համար առավել քան շահեկան է Հայաստանում գործող իշխանությունը, որը կատարել է և շարունակում է կատարել ադրբեջանա-թուրքական օրակարգի կարևորագույն խնդիրները, - նշել է Կարեն Բեքարյանը: - Արդյո՞ք մեր գերիներն Ալիևի ձեռքին պատանդ չեն՝ պատեհ պահին այդ հարցի հետ կապված որոշակի առաջխաղացում ապահովելով՝ ներքաղաքական հարցերում և ընտրական ողջ գործընթացում Փաշինյանին օժանդակելու համար»:

Վերլուծաբանը պատահական չի համարում իշխող թիմի այս կամ այն ներկայացուցչի կողմից հաշտեցման գործընթացի, խաղաղասիրական տարաբնույթ նկրտումների, հաղորդակցության ուղիների արագ վերագործարկումից Հայաստանի «շահի» վերաբերյալ  ժամանակ առ ժամանակ ասպարեզ նետվող թեզերը:

«Եթե երկարաժամկետ կտրվածքում կարելի է պատկերացնել սա, ապա այսօր, երբ կան այսքան չլուծված խնդիրներ, երբ այսքան թարմ է ագրեսիայի հետևանքը, երբ գերիներն ու պահվող անձինք չեն վերադառնում, սա այնքան արհեստական է և ծառայում է մեկ գերնպատակի՝ Ադրբեջանի և Թուրքիայի  շահերի սպասարկմանը», - նշել է նա:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ գերիների և պահվող անձանց անվերապահ և անհապաղ վերադարձը պետք է դառնա ապրիլի 7-ին նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգի առաջնային կետը:

«Այն դրված է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ որպես հիմնական կետ և Ադրբեջանի կողմից չի կատարվել: Իր բոլոր ջանքերը ներդնելու դեպքում Ռուսաստանի կողմից այս օրակարգի առաջ մղումը, չեմ կասկածում, որ կփոխի իրավիճակը», - նշել է վերլուծաբանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն իր լռությամբ դառնում է գերիներին և պահվող անձանց պատանդ դարձրած այս կեղտոտ խաղի մասնակից՝ ունենալով Փաշինյանի ռեժիմի երկարացման և պահպանման նպատակադրում:

Ըստ վերլուծաբանի՝ Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում պետք է ներառվի նաև Ադրբեջանի հայատյաց հռետորաբանությանը վերջ տալու, միջազգային կառույցներում թշնամական գործողությունների, Հայաստանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմի դադարեցման հարցերը, սահմանագծման և սահմանազատման հարցերով միջազգային իրավունքին և պրակտիկային համաձայն հանձնաժողովի ստեղծումը:

«Ես մեկ շատ կարևոր հանգամանք՝ պետք է, վերջապես, հստակեցվի բանակցային ձևաչափը, պատրաստվի նրա օրակարգը, հստակեցվեն մեկնարկի ժամկետները: Բանակցային ձևաչափի հիմքում պետք է լինի ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի իրավական, քաղաքական, բարոյական գնահատականը, քաղաքական խնդիրներն ուժի սպառնալիքով և ուժի կիրառման արդյունքում լուծելու անթույլատրելիությունը և քաղաքական կարգավորման գործընթացի բոլոր բաց մնացած հարցերի բանակցային ձևաչափի ներքո մեկնարկի խնդիրը», - եզրափակել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: