ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանի բացման պարագայում Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերածի Աջարիայի նման վայրի․ Ռոբերտ Քոչարյան

Ռուս լրագրող Վլադիմիր Պոզների հեղինակային հաղորդման շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին և պատասխանելով լրագրողի հարցին՝ նշել է, որ մեզ համար սպառնալիք է Թուրքիան, հայտնում է «Թերթ»-ը: 

«Իհարկե, Թուրքիան: Սպառնալիքը մեզ համար պատմական է, այն ընկալվում է ինչպես և՛ հայերի կողմից, այնպես էլ թուրքերն են մեզ ընկալում որպես սպառնալիք: Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանի բացման պարագայում կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերածի Աջարիայի նման վայրի՝ իր բիզնեսի տեսանկյունից, իր տնտեսության տեսանկյունից: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում»,– ասել է նա: 

ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ մեր պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան վրդովեցնում է ոչ միայն Թուրքիային: Այն վրդովեցնում է նաև ԱՄՆ-ին, ինչպես նաև շատ շատերին:

«Հայաստանում բավականին ակտիվ աշխատում են ուժեր, որոնք փորձում են խաթարել այդ հարաբերությունները, մեղադրել Ռուսաստանին այն բանում, որ մենք պարտվել ենք պատերազմում: Այսպես կոչված՝ հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց գլոբալ են համարում և իբրև գլոբալ արժեքներ են քարոզում, նրանք շատ են Հայաստանում: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է խարխլվում մեր ինքնորոշման հիմքը: Դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով»,- ասել է Քոչարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: