ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեսկովը նշել է Պուտինի և Փաշինյանի բանակցությունների թեմաները

Մոսկվայում ապրիլի 7-ին կայանալիք բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կքննարկեն երկկողմ օրակարգի թեմաները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է iz.ru-ն։

Պեսկովը մանրամասնել է՝ օրակարգի հարցերի թվում են՝ «ինչպես է իրականացվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ եռակողմ հայտարարությունը, ինչպես է տարածաշրջանում կարգավորվում խաղաղ կյանքը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը, ապաշրջափակումը և այլն»։

Հարցին, թե արդյոք կողմերը կանդրադառնան Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում ենթադրաբար հայտնաբերված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրների հրթիռների բեկորների մասին հայտարարությանը, Պեսկովը չի պատասխանել։

«Հրթիռի մասին ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ, տեղեկություններ չունեմ»,- ասել է նա:

Նախօրեին հաղորդվել էր, որ Պուտինի և Փաշինյանի բանակցությունների թեմաներից մեկը կլինի երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: