ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը հայտարարել է վիճահարույց Ստամբուլի ջրանցքի կառուցման մրցույթ անցկացնելու մասին

hurriyetdailynews

Առաջիկայում Թուրքիան Ստամբուլի ծայրամասում վիթխարի ջրանցքի կառուցման մրցույթ կանցկացնի, որի հիմնարկեքը կանի ամռանը, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ առաջ մղելով նախագիծը, որը քննադատություն է հարուցել իր արժեքի եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության պատճառով, փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով Reuters-ին:

Kanal Istanbul նախագծով Ստամբուլից հյուսիս Սեւ ծովը կմիանա հարավում Մարմարա ծովին, նախագիծը գնահատվում է 9,2 մլրդ դոլար:

Երկրի կառավարությունը հայտարարում է, որ դա կթեթեւացնի Բոսֆորի նեղուցով երթեւեկությունը եւ կկանխի դժբախտ դեպքերը, բայց քննադատները հայտարարել են, որ այն վնաս կհասցնի շրջակա միջավայրին եւ կհանգեցնի քաղցրահամ ջրի պաշարների աղտոտմանը: Թուրքիան անցյալ ամիս հաստատել էր նախագծի զարգացման ծրագրերը:

Դիմելով իր «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության օրենսդիրներին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է այդ ծրագրի իրականացումը՝ «դա դուր է գալիս ձեզ, թե ոչ», եւ հավելել է, որ ջրանցքը տարածաշրջանի համար «նոր շնչափող» կդառնա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: