ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին մեղադրել է Ուկրաինայում և Սև ծովում ակտիվությունը մեծացնելու մեջ

ՆԱՏՕ-ի զինված ուժերն ակտիվացնում են իրենց գործունեությունն Ուկրաինայում և Սև ծովում՝ Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Զախարովայի խոսքերով՝ Կիևը շարունակում է նոր ուժեր ու զենքեր բերել դեպի Դոնբասի հետ շփման գիծ:

«Միևնույն ժամանակ,  ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի ակտիվության աճ նկատվում է Ուկրաինայի տարածքում և Սև ծովում` Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ: Ուկրաինայի տարածքում նախատեսվում է 7 համատեղ զորավարժություն` դաշինքի տարբեր երկրների մասնակցությամբ»,- ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ:

Մասնավորապես, զգալիորեն ակտիվացել են Ուկրաինայի օտարերկրյա պետությունների հետախուզական գործունեությունը Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով և Դոնբասի շփման գծում՝ օգտագործելով ինքնաթիռներ և ռադիոէլեկտրոնային միջոցներ:

«Շարունակվում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից ուկրաինական զինված ուժերի ֆինանսական և նյութատեխնիկական աջակցությունը,  թռչող սարքերի մատակարարումը, արևմտյան հրահանգիչների կողմից ուկրաինական ռազմական անձնակազմի վերապատրաստումը»,-հավելել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: