ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիպրոսի հոգևոր առաջնորդները դատապարտում են հայկական վանքի տարածքի օգտագործումը տեխնո-երեկույթի համար

Կիպրոսի հոգևոր առաջնորդները դատապարտում են հայկական վանքի տարածքի օգտագործումը տեխնո-երեկույթի համար: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով Financial Mirror-ին:

Սուրբ Մակարավանքը գտնվում է  Թուրքիայի կողմից գրավված հյուսիսային Կիպրոսում՝ Պենտադակտիլոս լեռնաշղթայում:

Համատեղ հայտարարության մեջ Կիպրոսի հոգևոր առաջնորդները դատապարտել են «Կիպրոսի երկրպագության վայրերի և գերեզմանատների չարաշահումը, անհարգալից վերաբերմունքը և պղծումը ՝ անկախ մտադրությունից, դավանանքից»:

Միջոցառումների պլանավորման թիմը տեխո-երեկույթ էր կազմակերպել հայկական վանքում:

Միջոցառումը ձայնագրվել  և տեղադրվել է YouTube-ում ապրիլի 7-ին:

Սուրբ Մակարավանքը 11-րդ դարի վանք է, որը հիմնադրվել է Կոպտի Ուղղափառ եկեղեցու կողմից ՝ ի հիշատակ Ալեքսանդրիայի ճգնավոր սուրբ Մակարի:

Վանքը հայ համայնքին է հանձնվել 15-րդ դարում և այդ ժամանակից ի վեր անխզելիորեն կապված է դրա հետ:

Վանքն առանց հսկողության է մնացել 1974 թվականից և անհապաղ պաշտպանության, նորոգման և ամբողջական վերականգնման խիստ կարիք ունի:

ԱՄՆ դեսպանատունը նույնպես «խստորեն դատապարտել է» Սուրբ Մակարավանքի օգտագործումը: «Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և մենք կրկնում ենք հոգևոր առաջնորդների կոչը, որ բոլոր աղոթատեղիները պաշտպանված  պետք է լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»,-Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ դեսպան Ջուդիթ Գարբերը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: