ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը միգրանտների պակաս է զգում հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար

Միգրանտների թիվը Ռուսաստանում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազել է, և այժմ նրանք նույնիսկ բավարար չեն հավակնոտ ծրագրերի իրականացման համար: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլն արձանագրում է ռուսաստանցիների աճող դժգոհությունը միգրանտներից և արդյո՞ք պոտենցիալ սպառնալիք չի համարում դա երկրի անվտանգության համար, նա ասել է. «Ճիշտն ասած, ես ծանոթ չեմ սոցիոլոգիական հետազոտության նյութերին ռուսաստանցիների՝ միգրանտների նկատմամբ վերաբերմունքի մասին, այնպես որ ես ոչ մի կերպ չեմ կարող դա մեկնաբանել և չեմ անի դա»:

«Ես կարող եմ միայն փաստել այն իրողությունը, որ վկայում է այն մասին, որ վերջին տարվա ընթացքում միգրանտները մեզ մոտ քչացել են: Եվ այս նույն միգրանտների կարիքը մենք շատ ունենք՝ հավակնոտ ծրագրերի իրականացման համար»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: