ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կենտրոնական Բանկը դիմում է այլ՝ ավելի ծայրահեղ միջոցառման

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի ինտերվենցիայի մասին լուրին.

 

«Կենտրոնական բանկը ինտերվենցիա կիրականացնի: Այլ խոսքերով ասած ԿԲ-ն շուկայում դոլար կվաճառի:
Արտարժութային ներարկումների գործառույթը տեղավորվում է մակրոտնտեսական կայունության ապահովման ԿԲ նպատակների տրամաբանության ներքո:
Սա կարևոր ցուցիչ է Հայաստանում մակրոտնտեսական կայունության խաթարման կամ դրա իրական ռիսկերի վերաբերյալ:
Սա ցուցիչ է շուկայում առկա արտարժույթի դեֆիցիտի մասին:
Սա ցուցիչ է, որ Հայաստանում արձանագրված ու պահպանվող գնաճը ոչ ամբողջապես է պայմանավորված արտաքին գործոններով (ներկրվող ապրանքների թանկացում և այլն):
Հաշվի առնելով հանգամանքը, որ գների կայունության պահպանման նպատակադրման մեջ ԿԲ-ի կողմից ավելի հաճախ կիրառվող գործիքակազմը վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն է, որի արդյունավետությունը, բազմիցս ենք նշել, միայն այդ մեկ կառույցի գործունեությամբ չի կարող բարձր լինել, թերևս ունենք իրավունք ենթադրելու, որ Կենտրոնական Բանկը իրավիճակի համար դիմում է այլ՝ ավելի ծայրահեղ միջոցառման:
Դոլարային ինտերվենցիան կարճաժամկետ հեռանկարում կունենա իր դրական արդյունքը դրամի որոշակի արժևորման տեսքով, բայց ավելի կայուն հեռանկարներ ունենալու համար պետք է գործողություններ իրականացվեն տնտեսական արդյունքի ստեղծման, արտարժույթի՝ այլ աղբյուրներից ներհոսքի ապահովման ուղղությամբ»:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: