ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 398,99 դրամ ԱՐԾԱԹ - 373,13 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 768,6 դրամ

Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է

Հայաստանի ծանրամարտի հավաքակնաի անդամ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրեց երրորդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանից Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությանը առաջին երկու մոտեցումները հաջող էին` 165 կգ և 170 կգ: Սակայն նա չբարձրացրեց 175 կգ: Կարապետյանը այս արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալ: Հայաստանի մյուս մասնակից Կարեն Ավագյանը անսխալ կատարեց իր բոլոր երեք մոտեցումները (165 կգ, 170 կգ, 175 կգ) և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում Կարապետյանը գլխավերում պահեց 195 կգ, այնուհետ չբարձրացրեց 200 կգ և 205 կգ:  Այս վարժությունում Կարեն Ավագյանը հրեց 200 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել 204 կգ:

Երկամարտի 375 կգ արդյունքով Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, երկրորդ տեղում վրացի Ռևազ Դավիթաձեն էր, իսկ 365 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը երրորդն է Եվրոպայի առաջնությունում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.01.2022
17°  30° 
28.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։