ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկարայում Իտալիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Էրդողանի մասին Դրագիի խոսքի պատճառով

Թուրքիայի արտգործնախարարությունն ապրիլի 8-ին կանչել Է Անկարայում Իտաիայի դեսպան Մասիմո Գայանիին, հաղոդրել Է Anadolu գործակալությունը, փոխանցում է Է «Արմենպրես»-ը:

Գրավոր հայտարարության մեջ ասված Է, որ Անկարայում Իտալիայի դեպանն ապրիլի 8-ի երեկոյան կանչվել Է նախարարություն նախագահ Թայիփ Էրդողանի մասին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի «անընդունելի» հայտարարություններից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համար աթոռի միջադեպի կապակությամբ:

Իտալիայի վարչապետը Թուրքիայի նախագահին անվանել Է «դիկտատոր», բայց ըստ որում նշել Է նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը: Նա նաև հավելել Է, որ «համաձայն չԷ» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայանի նկատմամբ Թուրքիայի նախագահի պահվածքին, մեջբերում Է նրա խոսքն Ansa-ն: Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն Դրագիի հայտարարությանը պատասխանել Է իր թվիթերում:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իտալիա վարչապետ Դրագիի անընդունելի ամբոխավարական հռետորաբանությունը և նրա այլանդակ և անողոք հայտարարությունները մեր նախագահի մասին, և մենք դրանք վերադարձնում ենք նրան»,- գրել Է նա սոցցանցի իր Էջում: Ապրիլի 6-ին Անկարա կատարած այցի ընթացքում նախագահ Ռեժեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին նստեցրել են նրանից և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելից հեռու: Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել Է հանդիպման տեսագրությունը, հաղորդել Է «Իներֆաքսը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: