ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բայդենին ճանաչել Ցեղասպանությունը

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

«Ժամանակն է ասել ճշմարտությունը: Ժամանակն է հիշել պատմության ողբերգությունները, որպեսզի չկրկնենք դրանք: Ժամանակն է, որ մենք բոլորս՝ իմ բարեկամ նախագահ Բայդենը, Լոս Անջելեսի ղեկավարները, Միացյալ Նահանգները և ողջ աշխարհը բարձրացնեն իրենց ձայնը և ասեն՝ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Գարսետին հրապարակված տեսաուղերձում:

Նա նշել է, որ իրենք ոգեկոչում են դաժանորեն սպանված ավելի քան 1.5 մլն հայերի հիշատակն ու հայտարարում, որ մշտապես կանգնելու են հայ ժողովրդի արդարության և անվտանգության կողքին:

«Պետք է հիշենք անցյալի իրականություն՝ հանուն ավելի լավ ապագայի»,- ասել է նա՝ կոչ անելով բոլորին միանալ  Change.org-ում սկսված «Այո, դա Ցեղասպանություն էր» արշավին, որը ստորագրել է արդեն ավելի քան 20 հազար մարդ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: