ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանին հրավիրել են Ղրիմ

Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի հարցում դիրքորոշումը միայն ափսոսանք է առաջացնում և նրան հրավիրել է Ղրիմ։

«Էրդողանը, եթե նա իսկապես իմաստուն և համարձակ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ: Ղրիմը բաց է, Ռուսաստանը ձգտում է բաց երկխոսություն վարել բոլոր պետությունների հետ` կառուցելով բարիդրացիական հարաբերություններ: Բայց, ցավոք, Էրդողանից մենք լսում ենք միայն անհեռանկար և վիրավորական հայտարարություններ Ղրիմում ապրողների համար», - ասել է Գեմպելը «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ավելի վաղ Էրդողանը վերահաստատել էր Կիևի՝ «Ղրիմի հարթակին» աջակցելու մասին իր մտադրության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո: Թուրքիայի  նախագահը հայտնել էր նաև «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու վերաբերյալ իր սկզբունքային որոշման մասին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    17 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: