ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405 դրամ -0,91 EUR - 417 դրամ -0,56 RUB - 6 դրամ -0,66 GBP - 492 դրամ -0,25
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը վստահ է, որ 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուն է հաղթելու

Photo by Ethan Miller/Getty Images

Ամերիկայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու է  հանրապետական ​​թեկնածուն: Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին հայտարարել է Ֆլորիդայում կողմնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Ես կանգնած եմ ձեր առջև այս երեկո՝ վստահ, որ 2022-ին մենք հետ ենք վերցնելու [ԱՄՆ Կոնգրեսի] Ներկայացուցիչների պալատի և Սենատի նկատմամբ վերահսկողությունը: Այնուհետև՝ 2024-ին, Հանրապետական ​​կուսակցության թեկնածուն է հաղթելու Սպիտակ տան համար պայքարում», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախկին նախագահը վստահեցրել է, որ կաջակցի հանրապետականներին: Սակայն նոր տեղեկություն չի հայտնել՝ արդյոք նախագահական հաջորդ ընտրություններում առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 8,23 կմ/ժ
26 C°
 
39°  23° 
15.08.2022
40°  24° 
16.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: