ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ծանրորդ Գոռ Մինասյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամԳոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե, հաղորդում է Արմենպրեսը:

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումպայքարը մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:

Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 200 կգ, 205 կգ, սակայն չբարձրացրեց 209 կգ: Նա այս ձևումդարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Գոռ Մինասյանն անթերի կատարեց պոկում վարժության բոլոր երեքմոտեցումները` 205 կգ, 211 կգ և 216 կգ: Մինասյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Պոկում վարժությունում աշխարհի նոր ռեկորդ սահմանեց վրացի Լաշա Տալախաձեն` բարձրացնելով 222 կգ:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը գլխավերևում պահեց 240կգ,  248 կգ, բայց չբարձրացրեց  252 կգ: Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտում Մինասյանը գրանցեց 464 կգ արդյունք:

Վարազդատ Լալայանը հրեց 240կգ,  երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ գլխավերևում պահել 250կգ: Այս վարժությունում նա կրկին դարձավ բրոնզե մեդալակիր:  Երկամարտում Լալայանը գրանցեց 445 կգ:

Եվրոպայի չեմպիոն կրկին դարձավ Վրաստանից Լաշա Տալախաձեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: