ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուստամ Մուրադովը կշարունակի աշխատանքն Ադրբեջանից հայ գերիների վերադարձի ուղղությամբ. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցը առաջնահերթություն է ինչպես Ռուսաստանի ղեկավարության, այնպես էլ՝ խաղաղապահ զորախմբի համար, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է Aysor.am։

«Համառ աշխատանքներ են իրականացվում», - ասել է նա։

Հարցին, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը կշարունակի՞ աշխատել հայ գերիների վերադարձի ուղղությամբ, ՌԴ դեսպանը պատասխանել է.

«Համոզված եմ, որ այո»։

Նա նշել է նաև, որ իրեն դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան։

«Որքան հասկանում եմ՝ աշխատանքը շարունակվում է», -նշել է Կոպիրկինը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: