ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի իշխանությունները պարզել է Նաթանզում վթար կազմակերպած մարդու ինքնությունը

© EPA-EFE/ABEDIN TAHERKENAREH

Իրանի իշխանությունները որոշել են այն մարդու ինքնությունը, որը վթար Է կազմակերպել Նաթանզի ատոմային օբյեկտում: Ապրիլի 12-ին այդ մասին տեղեկացրել Է Nournews գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկատվության (հետախուզության) նախարարության մի աղբյուր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նաև նշվում Է, որ պարզվել Է, թե ինչ կերպ Է տեղի ունեցել վթարը, և ձեռնարկվել են մի շարք միջոցներ՝ անսարքությունը վերացնելու և տուժած արտադրամասի աշխատանքը գործի գցելու համար: Ապրիլի 11-ին իրանական կողմը հայտնել Է, որ Նաթանզի օբյեկտում վթար Է արձանագրվել բաշխիչ Էլեկտրացանցում: Տուժածներ և շրջակա միջավայրի աղտոտում չկան: Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին միջադեպը որակել Է «միջուկային ահաբեկչության դրսևորում»:

The New York Times թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ Նաթազում վթարը տեղի Է ունեցել պայթյունի հետևանքով, որը կազմակերպել Է իսրայելական կողմը: Դրանից հետո միջադեպին Իսրայելի մեղսակցության մասին Է հայտարարել Իրանի արտգործնախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: