ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները

EPA-EFE/RUSSIAN FOREIGN AFFAIRS MINISTRY

Ռուսաստանը Թուրքիային և մյուս երկրներին զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է RT-ն:

«Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս բոլոր պատասխանատու երկրներին, որոնց հետ մենք շփվում ենք (Թուրքիան նրանցից մեկն է) վերլուծել իրավիճակը, Կիևի ռեժիմի շարունակական ռազմատենչ հայտարարությունները, և զգուշացնում ենք նրանց չսնեն այդ ռազմատենչ տրամադրությունները», - պատասխանել է  ՌԴ նախարարը:

Նա հիշել է 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նման տրամադրությունների ազդեցության տակ:

«Ես հուսով եմ, որ այս պատմությունը հիշում են, այդ թվում նաև այն երկրներում, որոնք Ուկրաինայի հետ քննարկում են այս կամ այն ​​ռազմական տեխնիկա մատակարարելու հնարավորությունը», - ընդգծել է Լավրովը:

Ավելի վաղ թուրքական ընկերությունը հաստատել էր, որ Ուկրաինան Bayraktar-ներ է ձեռք բերել Թուրքիայից:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: