ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը ծրագրում է սկսել ուրանի մինչև 60 տոկոսի հարստացման աշխատանքներ

Քանի դեռ ԱՄՆ-ը ու Իրանը նախապատրաստվում են միջուկային հարցերով Վիեննայում այս շաբաթ անցկացվելիք բանակցությունների երկրորդ փուլին, որոշ փորձագետներ կարծում են, որ Իրանի Նաթանզի միջուկային կայանում տեղի ունեցած սադրանքը կարող է վնասել բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է VoA-ն:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին հույս է հայտնել, որ Իրանի հետ Ավստրիայի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը նախատեսված անուղղակի բանակցությունները տեղի կունենան:

‘’Միացյալ Նահանգները որևէ կերպ չի մասնակցել Նաթանզի ուրանի հարստացման կայանում տեղի ունեցածին, և ոչինչ չենք կարող ավելացնել այդ գործողության վերաբերյալ մեկնաբանություններին’’, ասել է նա ու ավելացրել, թե իրենք չեն ակնկալում, որ բանակցությունները կլինեն դյուրին:

Հիշեցնենք, որ կողմերի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլն անցկացվել էր ապրիլի 6-9-ը, որի ժամանակ միջնորդի դերով էին հանդես գալիս Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանն ու Ռուսաստանը:

Նման բանակցությունների միջոցով ԱՄՆ-ն և Իրանը փորձում են վերադառնալ դեպի 2015 թվականին կնքված միջուկային միջազգային գործարքը, ըստ որի Իրանը համաձայնվել էր չափավորել միջուկային զենք ստեղծելու ունակ աշխատանքները, ինչի դիմաց ԱՄՆ-ը ու աշխարհի գերհզոր մյուս պետությունները մեղմացրել էին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:

Սակայն այս պայմանագրից ԱՄՆ-ը միակողմանի կերպով 2018 թվականին դուրս է բերել նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որից հետո մեկ տարի անց Իրանը սկսեց խախտել միջուկային գործողությունների համար իրեն տրված սահմանները:

Իրանը հանդես չի եկել Նաթանզի աշխատանքներում գրանցված խաթարման պատճառով Վիեննայում նախատեսված հանդիպման ձևաչափը փոփոխության ենթարկելու մասին որևէ հայտարարությամբ: Այն կատարվածի համար մեղադրում է Իսրայելին: Արտգործանախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի խոսքերով, Իսրայելը դիվերսիա է իրականացրել, որի արդյունքում միջուկային կայանում անջատվել է էլեկտրասնուցումը: Նա այդ գործողությունն անվանել է ‘’միջուկային ահաբեկչություն’’:

Իրանը ծրագրում է սկսել ուրանի մինչև 60 տոկոսի հարստացման աշխատանքներ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը, դրա հիմք համարելով իր երկրի դեմ իրականացված ''դիվերսիան'':

Իսրայելն այս առնչությամբ դեռևս հանդես չի եկել որևէ մեկնաբանությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: