ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ են տարվում. Նիկոլ Փաշինյան

Լրջորեն պետք է քննարկել անցումը պրոֆեսիոնալ բանակի, ժամկետային կամ զորահավաքային զինածառայության կառուցվածքը էականորեն պետք է փոփոխել, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծեց, որ քննարկում են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը:

«Քննարկումներ կան Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ: Սյունիքի մարզի մի շարք հատվածներում Հայաստանի պետական սահմանի պահպանությանը մասնակցում են նաև ռուս սահմանապահները», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ ռազմավարական հեռանկարում պատկերացնում են, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում է ՀՀ ԶՈւ-ն, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով: 

Արցախի անվտանգությունն էլ կշարունակի իրականացնել ՊԲ-ն՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: