ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԱԾ-ն անհիմն անտարբերություն է ցուցաբերում թշնամական պետությունից Հայաստանին բավականին մեծ գումար փոխանցելու հարցին. Նաիրա Կարապետյան

Համաշխարհային բանկի զեկույցից տեղեկանում ենք, որ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211մլն ԱՄՆ դոլար գումար: Այս հարցի առնչությամբ ԱԺ պատգամավորի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ն պատասխանել է, որ իրենց հայտնի չէ նման տեղեկություն և հավելյան պարզաբանումների համար առաջարկել է դիմել ՀՀ Կենտրոնական բանկ:

 «Այստեղ զարմանալի է ոչ միայն այն փաստը, որ ԱԱԾ-ն ուղղորդում է տեղեկությունը ճշտել Կենտրոնական բանկից, այլև անհիմն անտարբերություն է ցուցաբերում թշնամական պետությունից Հայաստանի Հանրապետություն  բավականին մեծ գումար փոխանցելու հարցին: Ո՞ր կառույցը, եթե ոչ ԱԱԾ-ն պետք է ապահովի մեր պետության անվտանգությունը: Խոսքը դեռևս 2018 թվականին է վերաբերում» , - մեզ հետ զրույցում նշեց «Եվրոպական ինտեգրացիա»  ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:

«Ուշագրավ է, որ բառացիորեն  օրեր առաջ Ալիևը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին համարում է իր պետության քաղաքացիներ, որևէ ռազմական գործողություններ իրենց նկատմամբ չի պատրաստվում իրականացնել, և նաև դրանով է պայմանավորված հումանիտար և լոգիստիկ շարունակական օգնությունը նրանց» , - ավելավրեց Նաիրա Կարապետյանը:

 Շեշտելով, որ մեզ հայտնի է դեռ միայն 2018 թվականի փոխանցման մասին տեղեկությունը, մեր զրուցակիցը տարակուսանք հայտնեց, թե նոր իշխանությունների այս տարիների փակ բանակցությունները և ԱԱԾ այս պահվածքը հիմք են տալիս ենթադրելու, որ բացառված չէ, որ այդպիսի փոխանցումներ եղած լինեն նաև հաջորդ տարիներին` 2019թ., 2020թ., գուցե` 2021թ.: «Ամեն դեպքում, ԱԱԾ-ն պետք է ունենա հստակ պատասխան այս փոխանցման վերաբերյալ և այդ պատասխանը ներկայացնի նաև մեր հասարակությանը, քանի որ, ցավոք, Ալիևի բոլոր հայտարարություններն ու հանդգնությունները չեն ստանում մեր իշխանությունների կողմից որևէ պատասխան, և շատ բարդ է հասկանալ, թե որն է սուտ, իսկ որը` ցավալի ճշմարտություն», - ամփոփեց Կարապետյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: