ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մատվիենկոն հորդորել է պահպանել փխրուն խաղաղությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից և սատարել հաստատված փխրուն խաղաղությանը՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում:

«Հիմա գլխավորը` զերծ մնալ ցանկացած կոշտ հայտարարություններից, աջակցել փխրուն, սակայն արդեն ձևավորված խաղաղությանը և շարժվել դեպի վերջնական կարգավորում և լարվածության վերացում տարածաշրջանում», - ասել է Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, հայտնում է Aysor.am-ը: 

«Դա պետք է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, դա Ռուսաստանին է պետք, բոլոր տարածաշրջանային երկրներին է պետք», - ավելացրել է նա:

Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ այժմ Ռուսաստանի խաղաղապահները խաղում են կարևոր դեր:

«Մեր խաղաղապահները ոչ միայն կատարում են իրենց առաքելությունը, այլև օգնություն են տրամադրում, ապահովում փախստականների վերադարձի անվտանգությունը երկու կողմից, աջակցում ենթակառուցվածքների վերականգնմանը, ավերված տները և պատասխանում բոլոր խնդրանքներին», - ասել է նա:

«Գլխավորն այն է, որ արյունահեղությունը դադարեցվի, երկխոսությունը տեղափոխվի քաղաքական խաղաղ ալիք: Սա խելամտության հաղթանակ է: Հիմա շատ կարևոր է շարունակել նույն երկխոսությունը՝ մնացած զգայուն խնդիրները քայլ առ քայլ հեռացնելու համար», - ասել է նա:

Բացի այդ, նա ընդգծել է, որ գերիների փոխանակման հարցն օրակարգում է:

«Ռուսաստանն ի սկզբանե զբաղեցնում էր բոլորին բոլորի հետ փոխանակելու դիրք: Գործընթացը շարունակվում է: Եթե չեմ սխալվում, ավելի քան 50 հայ ռազմագերիներ վերադարձել է հայրենիք», - նշել է Մատվիենկոն:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: