ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ԵԽ հակակոռուպցիոն մարմնի առաջարկների մեծ մասը մասամբ է կատարել․ զեկույց

Այսօր Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը` GRECO-ն, հրապարակել է իր տարեկան 2020թ․-ի զեկույցը, որը գնահատում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համապատասխանությունը GRECO-ի առաջարկություններին՝ խորհրդարանի, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ, հայտնում է Panorama.am-ը: 

Ինչպես նշվում է ԵԽ հաղորդագրության մեջ, GRECO- ն Հայաստանի վերաբերյալ որևէ նոր գնահատում չի կատարել 2020 թ.-ին, ուստի Հայաստանի կողմից GRECO-ի առաջարկությունների կատարման վերաբերյալ մնացել են նույնը, ինչ 2019 թ-ին:

Զեկույցից վերցված տեղեկատվության մեջ նշվում է, որ  2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 16 երկրներ ենթարկվել են GRECO-ի չհամապատասխանության ընթացակարգին` կապված պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ GRECO-ի առաջարկների ցածր մակարդակի համապատասխանության հետ, որոնց թվում են Անդորա, Հայաստան, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չեխիա, Դանիա, Գերմանիա, Հունգարիա, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Մոնակո, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա և Թուրքիա:
2021 թվականի մարտին GRECO-ն որոշել է դադարեցնել Պորտուգալիայի նկատմամբ անհամապատասխանության այս ընթացակարգի կիրառումը և այն կիրառել Բելգիայում:

2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանը կատարել է 24 առաջարկություններից 9-ը (37,5%): Այն մասամբ իրականացրել է մնացած 15 առաջարկությունները (62,5%):

Ուկրաինան առաջարկությունների ամենաշատ չիրականացրած կամ միայն մասնակիորեն իրականացրած երկիրն է (36), որին հաջորդում են Թուրքիան (29), Բոսնիա և Հերցեգովինան (23), Մոնակոն (21), Ավստրիան (19), Բելգիան (16) և Հայաստանը: (15)

Նշվում է, որ 15 երկրներ՝ Անդորրան, Ավստրիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Իտալիան, Մալթան, Մոնակոն, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան և Թուրքիան, դեռ լիովին չեն իրականացրել GRECO-ի անգամ մեկ առաջարկություն պատգամավորների վերաբերյալ:

Պատգամավորների մասով երկրների` լիարժեքորեն կատարված առաջարկությունների շատ ցածր համամասնությունն ունեն Ուկրաինան (8.3%), Բելգիան (12.5%), Հունգարիան (14 %%) և Հայաստանը (14%):

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: