ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30,434.78 դրամ ԱՐԾԱԹ - 448.59 դրամ ՊԼԱՏԻՆ - 20,679.84 դրամ

Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Պուտինի և Բայդենի հանդիպումը

AFP

Շվեյցարիան պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հնարավոր հանդիպման համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Արտաքին հարցերով դաշնային վարչության պաշտոնական ներկայացուցիչը:

«Շվեյցարիան պատրաստ է իր ծառայությունները մատուցել, եթե դրանք օգտակար և ցանկալի են: Ծառայությունները ներառում են նաև ընդունող կողմի գործառույթների կատարում կամ օգնություն հանդիպումների կազմակերպման հարցում»,- ասել է պաշտոնյան՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Շվեյցարիան ընդունել ՌԴ-ԱՄՆ գագաթաժողովը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել էր նրան անձնական հանդիպում անցկացնել երրորդ երկրում:  ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինկենը հստակեցրել էր, որ Բայդենն առաջարկել է Պուտինին հանդիպել առաջիկա շաբաթներին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝  ոչ ոք չի շտապելու նախագահների հանդիպում կազմակերպել, գլխավորն այն է, որ ԱՄՆ-ի այս նախաձեռնությունը փոխկապակցված լինի իրական գործերի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 13 կմ/ժ
22 C°
 
  16° 
10.05.2021
  19° 
11.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: