ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հանդիպում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 16-ին, հանդիպում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։

NEWS.am-ի թղթակիցը Թբիլիսիից հաղորդում է, որ նախագահը ժամանել է Վրաստանի խորհրդարան, որտեղ տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը պատվո պահակախմբով։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Արմեն Սարգսյանն այցելել է «Հերոսների» հրապարակ, ապա տիկնոջ հետ հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Վրաստանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հանդիպել էր Վրաստանի նախագահի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: