ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Երկու մեծ տերություններ». Բայդենը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Ռուսաստանին նվիրված ելույթով, որում գնահատել է Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների հեռանկարները։

Նա հիշեցրել է շաբաթվա սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը և նշել, որ այդ կապը «բաց և հարգալից էր». «Մենք ներկայացնում ենք երկու մեծ տերություններ, որոնք մեծ պատասխանատվություն են կրում գլոբալ կայունության համար: Նախագահ Պուտինն ու ես էական պատասխանատվություն ունենք պահպանել այդ հարաբերությունները աշխատանքային վիճակում», - բացատրել է ամերիկացի առաջնորդը:

Բայդենը ռուսներին ու ամերիկացիներին անվանել է «հպարտ ու հայրենասեր ժողովուրդներ», որոնք «շահագրգռված են խաղաղ ու ապահով ապագայով»:

Վերջինս ասել է նաև, որ նախորդ օրն ինքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ էր սահմանել «ԱՄՆ ընտրություններին միջամտելու պատճառով»: Նա ավելացրել է, որ «կարող էր ավելի հեռուն գնալ իր հակադարձմամբ», սակայն, «նա ընտրել է այլ գործողությունների ձև և նախընտրել պատասխան հակահարված՝ պատճառված վնասին»:

«ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի հետ սրման և բախման մեկ այլ շրջան սկսել: Մենք ցանկանում ենք կայուն, կանխատեսելի հարաբերություններ: Բայց եթե Ռուսաստանը շարունակի միջամտել մեր ժողովրդավարության գործերին, ես պատրաստ եմ նոր պատասխան քայլերի», - ասել է Բայդենը։

Նա նշել է Ռուսաստանի նախագահի հետ անձնական շփման կարևորությունը: Նրա կարծիքով, դա կարող է օգնել բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Բայդենը վստահություն է հայտնել նաև, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են միասին աշխատել բազմաթիվ գլոբալ հարցերի շուրջ, մասնավորապես` զենքի վերահսկման և անվտանգության հարցերում: Որպես օրինակ  նա բերել է START III պայմանագրի հնգամյա երկարացումը:

«Մենք պայմանավորվեցինք, որ միասին կարող ենք հաղթահարել կարևոր գլոբալ մարտահրավերները, որոնք ԱՄՆ-ից և Ռուսաստանից պահանջում են համատեղ աշխատել: Այս մարտահրավերները ներառում են Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը, ներկայիս համաճարակի ավարտը, կլիմայի փոփոխության էքզիստենցիալ սպառնալիքի դեմ պայքարը», - ասել է ամերիկացի առաջնորդը:

Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն աջակցում է Եվրոպայում դաշնակիցներին ու գործընկերներին, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: