ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 484,74 դրամ ԱՐԾԱԹ - 370,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 321,76 դրամ

Զոհվածների և անհետ կորածների որոնումները շարունակվում են Որոտանի ուղղությամբ

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության արտաքին իրավիճակների պետական ծառայությունից, փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ:
Երեկ, Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են:
Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
30.01.2022
17°  30° 
31.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։